Ամերիկյան իրավապահները անհանգստացած են ամերիկյան AOL ընկերության՝ արագ հաղորդագրությունների ICQ ծառայությունը ռուսական Digital Sky Technologies Limited (DST) ընկերությանը վաճառելու ծրագրերով:
Ամերիկյան իրավապահներն անհանգստացած են, որ ICQ-ի տվյալների բազան կարող է տեղափոխվել Ռուսաստան, որտեղ այս կամ այն տեղեկատվությանը հասնելու ամերիկացիների ջանքերը կբարդանան:
ICQ-ն ամենաճանաչված ինտերնետ շփման ծառայությունն է Ռուսաստանում, Գերմանիայում եւ Չեխիայում, եւ շփման միջոց է հաղորդակցության համար, այդ թվում արեւելաեվրոպական քրեական խմբավորումների անդամների համար: Ընկերության սերվերը մինչեւ 1998թ. գտնվում էր Իսրայելում, որի իշխանությունները միշտ տեղեկատվություն էին տրամադրում ԱՄՆ իրավապահներին:



























