Թեհրանը սկսել է կատարել միջուկային թափանցիկության համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հաղորդում է Reuters-ը:

«Առաջին հինգ քայլերի իրականացումը սկսել է: Ակնկալում եմ, որ հաջորդ շաբաթ հերթական առաջընթացը կգրանցվի», - ասել է Ամանոն, հաղորդում է, հաղորդում է Gazeta.ru-ը:

Օգոստոսի 17-ին Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան երկրի նախագահ Հասան Ռոուհանիի եւ արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ բանակցություններ սկսելու նպատակով: