Միջազգային «KaZantip» երաժշտական նախագիծը, որն առաջին անգամ օգոստոսի 20-30-ը կանցկացվի Վրաստանի սեւծովյան ափին գտնվող հանգստավայրային Անակլիա քաղաքում, Վրաստանից եւ Ուկրաինայից 21.465 աղջկա մասնակցության հայտ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչներին:

Այս տարի Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող աղջիկներին հնարավորություն է տրվում «KaZantip»-ին մասնակցելու համար 10-օրյա անվճար վիզա ստանալ: Միաժամանակ, «վիզայի» արժեքը «KaZantip»-ի օտարերկրյա հյուրերի համար կազմում է 250 դոլար, իսկ Վրաստանի քաղաքացիների համար՝ 150 դոլար՝ հաշվի առնելով զեղչերը:

Այժմ կազմակերպիչները մեկօրյա «վիզաներ» են սահմանել՝ 150 լարի արժողությամբ (շուրջ 85 դոլար):

«KaZantip»-ին սպասվում է տասնյակ հազարավոր հյուրերի ժամանում, մեծ մասամբ՝ օտար երկրներից: 10 օրվա ընթացքում հանդես կգան շուրջ 200 կատարողներ, որոնց թվում են ժամանակակից պարային երաժշտության աստղեր: