Փրկարար ծառայությունն օգոստոսի 18-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի 34 RM 307 պ/հ ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի 34 VN 495 պ/հ ավտոմեքենային, որն էլ բախվել է ծառին, ինչի հետեւանքով ծառն ընկել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված. հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից: