Մահվան ելքով վրաերթ Հայաստանի Արարատի մարզում: Այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 19:40-ի սահմաններում Այնթափ գյուղի բնակիչ, 35-ամյա Շեկո Աջամյանը ՎԱԶ-2121 մակնիշի 78 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մխչյանի 65-ամյա բնակիչ Արփիար Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:

Վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին Արփիար Պետրոսյանը մահացել է: Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, սակայն փաստի առթիվ զբաղվելու է ոստիկանության Արտաշատի բաժինը, քանի որ վրաերթը տեղի է ունեցել Արտաշատի ոստիկանության աշխատակցի կողմից սպասարկվող տարածքում: