Վենեսուելայի կառավարության անդամները միաձայն հրաժարական են տվել, որպեսզի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարողանա նոր կառավարություն ձեւավորել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Շնորհակալ եմ նախարարներին, որոնք այսօր հրաժարական տվեցին` անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու համար», — ընդգծել է նախագահը:
Հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան նշել է, որ  այս գործողությունը համաձայնեցված է եղել նախագահի հետ եւ կատարվել, որպեսզի արմատախիլ արվի կոռուպցիան եւ բարձրացվի պետական մարմինների հեղինակությունը: