ԱՄՆ-ի գիտնականները շրջակա միջավայրին իր գունային գամման հարմարեցնող գործվածք են ստեղծել:

Թեթեւ նուրբ կտորը կարող է արագ փոխել գույնը, ինչպես անում է ութոտնուկը՝ հարմարվելով շրջակա միջավայրի լույսին եւ ստվերին:

Դեռեւս գործվածքը փոխանցում է միայն սեւի եւ սպիտակի երանգները, սակայն Իլինոյսի համալսարանի գիտնականները վստահ են, որ  շուտով կկարողանան ավելացնել նաեւ մյուս գույները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գիտնականները կարծում են, որ  գործվածքը կհետաքրքրի ոչ միայն զինվորականներին, այլեւ հագուստի մոդելավորողներին: