Կեքսը եւ սոցիալական մեդիան օգնել են սիրիական Հալեպ քաղաքի նախկին զբոսաշրջային գործակալին Հայաստանում նոր կարիերա ստեղծել: Այդ մասին հաղորդում է Փախստականների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքը:
Ազնիվ Քույումջյանը 2011թ. մարտին սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո Սիրիայից Հայաստան փախած 12 հազար հայերից մեկն է: 27-ամյա կինը Հալեպից մեկնել է 2012թ. եւ, ինչպես բոլորը, փորձել աշխատանք գտնել դժվարին տնտեսական պայմաններում:
Սակայն իրավիճակը սկսել է բարելավվել, երբ նա եւ մեկ այլ փախստական Սեւան Թելեքյանը մասնակցություն են ունեցել ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ֆինանսավորվող սիրիացիների համար եկամտի գեներացման ծրագրում:
Կեքս թխելու, այն գովազդելու եւ համացանցով վաճառելու նրանց նորարարական առաջարկությունը ընդունվել է եւ երկու կանայք ոչ մեծ վարկ են ստացել: Անցած տարվա մարտին նրանք վարչապետից պարգեւ են ստացել՝ի նշան սկսնակ բիզնեսի հաջողակ մոդելի: Հաջողությունը Ազնիվին ավելի մեծ վստահություն է ներշնչել եւ նա այժմ երազում է սեփական հրուշակեղենի խանութի ունենալու մասին:



























