Փրկարար ծառայությունն օգոստոսի 19-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացել, որ Հ-4 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Երեւան 4-րդ կմ-ի հատվածում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 24» մակնիշի 65MO654 պետհամարանիշով (վարորդ` Հ. Ու., ծնվ. 1936թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի. Դ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




























