Վենեսուելան ոչնչացրել է Կոլումբիայի հետ սահմանը խախտած օդանավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Cessna օդանավը ներխուժել էր Ապուրե նահանգի օդային տարածք։ Օդանավի կազմի ճակատագիրն անհայտ է։

Սա առաջին դեպքը չէ, երբ Վենեսութելան ոչնչացնում է իր տարածքում հայտնված սահմանախախտ օդանավերը։ 2013թ. հոկտեմբերին նախագահ Նիկոլաս Մադուրոն համապատասխան օրենսդրական նորմ էր հաստատել։