Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Թուրքիայի իշխանություններին գաղտնալսելու վերաբերյալ սկանդալից հետո թուրքական կողմը սկսել է ավելացնել լարվածությունը թուրք-գերմանական հարաբերություններում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով գերմանական DW-ին, Գերմանիայի զինված ուժերին պատկանող օդանավը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հյուսիսային Իրաք եւ հետդարձի ճանապարհին տեխնիկական նպատակներով վայրէջք անելու թույլտվություն խնդրել Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի հրամանատարությունից, սակայն մերժում է ստացել։
Նշվում է, որ թուրքական կողմից գերմանական մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավին վայրէջքի թույլտվություն չտալը կապված է վերջին օրերին հայտնի դարձած գաղտնալսումների հետ։





























