ԱՄՆ իշխանությնները հնգական միլիոն դոլար պարգեւ են խոստացել Պակիստանի Հաքքանիի  իսլամական խմբավորման չորս ղեկավարներից  յուրաքանչյուրին բռնելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ խմբավորման առաջնորդի` Սիրաջուուդդին Հաքքանիին բռնելու համար առաջարկվում է 10 միլիոն դոլար:

Հաքքանիի խմբավորումը «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» դաշնակիցն է  եւ գործում է Աֆղանստանի ու Պակիստանի տարածքում: