«168 ժամ» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի աշխատակիցների բողոքի մեծ ակցիայի արդյունքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նաիրիտցիների հանդիպման ժամանակ վարչապետը խնդրի մանրամասներին եւ իրադրությունն ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել մինչեւ օգոստոսի ավարտը։ Ժամկետը շուտով սպառվում է։ Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, եւ արդյոք Հ. Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել գործարանի աշխատակիցներին ու պատասխան տալ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»։ Վարչապետի հետ հանդիպումից հետո նաիրիտցիները որեւէ նոր տեղեկություն չեն ստացել, ու թեեւ հույսով սպասում են, որ խոստացված հանդիպումը կկայանա, միաժամանակ պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիային՝ օգոստոսի 28-ին՝ կառավարության հերթական նիստի օրը։ «168 ժամի» այս տեղեկությունը հաստատեց նաեւ գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























