Ռուսաստանը եւ Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետեւանքով Վերին Լարսի անցակետը չի գործում: Այդ մասին ասվում է Ֆեյբուք սոցցանցում Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղադրած հայտարարության մեջ:

«Դոնի Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսարանը հաղորդում է, որ Ռուսաստանը եւ Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետեւանքով Վերին Լարսի անցակետը չի գործում: Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթեւեկելուց», -նշվում է  ԱԳՆ-ի հայտարարության մեջ: