ՀՀ ԱԻՆ եւ տրանսպորտի նախարարության աշխատակիցները մեկնել են Վանաձոր-Ալավերդի վնասված մայրուղու տարածք (Երեւան-Թբիլիսի միջպետական մայրուղու մի հատվածը): Այս մասին կառավարության օգոստոսի 21-ի նիստում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:  Նա հիշեցրել է, որ փլուզումը եղել է գիշերը՝  մայրուղու 25-րդ եւ 27-կմ-ին: Պատճառը տեղատարափ անձրեւներն են եղել: «Ճանապարհը փակ է, մեր աշխատակիցներն այնտեղ աշխատում են տեղի շինընկերության հետ համատեղ», - նշել է  Երիցյանը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ փլուզման հետեւանքով ավերվել է մայրուղու մի կեսը: Երկրորդ կեսով անցնում է հանրապետության մեծությամբ երրորդ Վանաձոր քաղաքի կեսին ապահովող ջրատարը: