Ռուսաստանի Կալուգայի մարզում ալկոհոլային հարբածության վիճակում գրադարանավար Նիկոլայ Գլուխարյովի հուշարձանը ոչնչացրած 14-ամյա աշակերտուհու ծնողները կվճարեն 120 հազար ռուբլի տուգանք:

Դպրոցականը ճանաչել է իր մեղքը եւ պատմել, որ սպիրտային խմիչքի ազդեության տակ որոշել է «ստուգել հուշարձանի ամրությունը»:

Մեղադրյալը քրեական պատասխանատվության տարիքին չի հասել, ուստի նրա ծնողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Նիկոլայ Գլուխարյովը 20-րդ դարում Բորովսկի շրջանի գրադարանային գործի հիմանդիրն է եղել: Նրա հուշարձանը տեղադրվել էր մի քանի ամիս առաջ, գրադարանի առջեւ՝ վերջինիս ստեղծման հարյուրամյա տարելիցի կապակցությամբ: