«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժից առաջ էլեկտրոնային նամակ էին ուղարկել նրա  ծնողներին, հայտնում  է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Global Post-ը։

«Այսօր մեր թրերը պատյաններից կուղղվեն ձեր դեմ, կառավարություն եւ քաղաքացիներ։ Եվ մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք հագեցրել ձեր արյան ծարավը», — ասվում է նամակում։
Բացի դրանից, իսլամիստներն ընդգծել են, որ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է փրկել լրագրողին՝ չվճարելով փրկագին։

Հիշեցնենք,  «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրողին, որն առեւանգվել էր Սիրիայում՝ 2012 թ. նոյեմբերին։