Մեծ Բրիտանիայի «BAE Systems» պաշտպանական կազմակերպությունը համակարգ է մշակում, որը թույլ կտա օդանավի մակերեսին «զգալ» խափանումը կամ վնասվածքն այնպես, ինչպես մարդու մաշկի դեպքում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիան, որն աշխատում է հազարավոր միկրոսենսորների շնորհիվ, կարող է խնդիրը հայտնաբերել նախքան դրա ի հայտ գալը:

Սարքը կարող է չափել քամու արագությունը, ջերմաստիճանը, ճնշումը եւ շարժումը:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հայտնագործությունը կարող է կիրառվել ոչ միայն ռազմական ոլորտում: