Մինչ բոլոր թիմերը բողոքում են վուվուզելների անտանելի աղմուկից, Հարավային Աֆրիկայի ֆուտբոլիստները Մեքսիկայի հետ առաջին խաղից հետո հայտարարեցին, որ աջակցության եւ վուվուզելների ձայնի պակաս են զգացել:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Այնպես որ այսօր, հունիսի 16-ին, 23:30-ին Ուրուգվայի ֆուտբոլիստները ոչ միայն մրցակցի դեմ են խաղալու, այլեւ ստիպված կլինեն անսովոր ձայնային գրոհին դիմակայել:
Ուրուգվայն առաջին խաղում վաստակած մեկ միավորի համար չափազանց գոհ է, քանի որ մրցակիցը A խմբի առաջատար Ֆրանսիան էր: Ավելի թույլ ՀԱՀ-ի հետ Ուրուգվայը պետք է որ խնդիրներ չունենա: Թեեւ այն ոգեւորությունը, որ տիրում է Հարավային Աֆրիկայում, չի կարող չփոխանցվել նաեւ ՀԱՀ-ի ֆուտբոլիստներին, որոնք ընդհանրապես ճնշում չեն զգում ֆուտբոլասերների կողմից:
Այսօրվա խաղում տարած հաղթանակը գործնականում կարող է ապահովել տեղը ուժեղագույն 16 թիմերի մեջ:



























