Մարտահրավեր նետելով ՄԱԿ-ի նոր պատժամիջոցներին՝ Իրանը խոստացել է ընդլայնել իր միջուկային հետազոտությունները:

Հունիսի 16-ին Շահր-ե-Կորդ քաղաքում ունեցած ելույթում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երդվել է պատժել Արեւմուտքին եւ ստիպել «խելոք երեխայի պես նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Ահմադինեջադը հայտարարել է, թե Իրանը որեւէ զիջման չի գնա, իսկ ինքը շուտով կհայտարարի բանակցությունների նոր պայմանների մասին: Բայց նախ ինքը պետք է պատժի գերտերություններին՝ իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների համար:

Թեհրանը, որ պնդում է իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթի մասին, ազդարարել է, թե չորս նոր ռեակտոր է կառուցելու բժշկական նպատակներով ատոմային հետազոտությունների համար: