United  Express ավիաընկերության ինքնաթիռը՝ 36 հոգի ուղեւորներով, վթարի է ենթարկվել Օտտավայի միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է AP-ն, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ին:

33 ուղեւորներով եւ անձնակազմի 3 անդամներով Embraer ERJ 145 ինքնաթիռը կատարում էր Վաշինգտոն-Օտտավա չվերթը:

Կանադական CBC հեռուստաընկերության տվյալներով, միջադեպի արդյունքում տուժել են երեք մարդ՝ անձնակազմի հրամանատարը, երկրորդ օդաչուն եւ մի ուղեւորուհի:

Կանադայի ավիացիոն իշխանությունները սկսել են միջադեպի հանգամանքների հետաքննությունը: Վարկածներից մեկով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եղանակային վատ պայմանների պատճառով, քանի որ դեպքի պահին հորդառատ անձրեւ էր գալիս: