Հարավաֆրիկյան հանրապետությունում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում գողերի հերթական զոհը դարձել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան, ով ՀԱՀ-ում ֆուտբոլային խաղերի մեկնաբան է աշխատում:

Միջադեպը տեղի է ունեցել բարում: Մի քանի ժամ բարում անցկացնելուց հետո Բատիստուտան հայտնաբերել է, որ իր դրամապանակից բացակայում են կրեդիտ քարտերը:

Բատիստուտան իջեւանել է Յոհանեսբուրգի հյուրանոցներից մեկում, որտեղ մնում է նաեւ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը: Նա մտածել է, որ դա կապահովագրի իրեն հնարավոր քրեական միջադեպերից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում արդեն մի շարք գողություններ են կատարվել: Գողերի զոհ են դարձել Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը եւ բազմաթիվ լրագրողներ: