Առոջապահության ոլորտի պատասխանատուներից եւ ոչ մեկը չի արձագանքել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հունիսի 15-ին ներկայացված «Առողջության պահպանման քաղաքականություն» ծրագրին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի համահեղինակ, ՀԱԿ առողջապահության հանձնախմբի ղեկավար, առողջապահության նախկին նախարար, ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանը։ Նա նշեց, որ ակնկալում է, որ ոլորտի այն մասնագետները, ովքեր սրտացավություն են ցուցաբերում առողջապահական համակարգի նկատմամբ եւ շահագրգռված են ոլորտի բարեփոխումներով ու առողջացմամբ, կարձագանքեն ծրագրին։
Նշենք, որ առողջապահության ծրագրի տնտեսական հիմքում դրված են հետեւյալ երկու սկզբունքները՝ պետական ֆինանսավորման հավաստագրային սխեմա եւ պարտադիր բժշկական ապահովագրություն։


























