ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշտին սրտի կաթվածով տեղափոխել են հիվանդանոց: 88-ամյա դերասանը ցավերից բողոքել է առավոտյան, հիվանդանոցում նրան էլեկտրասրտագրություն են արել, որի արդյունքում պարզվել է, որ սրտի ռիթմի լուրջ խանգարումներ ունի: Դերասանին տեղավորել են սրտաբանության բաժանմունքում:
Բժիշկներն անում են հնարավորը, որ փրկեն միլիոնավոր հեռուստադիտողների սիրելի դերասանին, հաղորդում է Rosbalt-ը:
Վլադիմիր Էտուշը ծնվել է 1922թ., կինոյում սկսել է նկարահանվել 1953թ. եւ առաջին դերը կատարել է Միխայիլ Ռոմմի «Ծովակալ Ուշակով» ֆիլմում:
2009թ.-ից Դերասանի կենտրոնական տան տնօրենն է:



























