ԵՄ-ն պատրաստ է  ավելացնել Ուկրաինայի ֆինանսական օգնությունը, շաբաթ օրը հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ երկօրյա հանդիպման ավարտին:

«Ավելի քան կես միլիարդ եվրո վարկի տեսքով եւ 2,5 միլիոն եվրո արդեն տրամադրվել են Ուկրաինային: Մեկ միլիարդ եվրոյից ավելի վարկ կարող է տրամադրվել Ուկրաինային, եթե տեսնենք, որ ԱՄՀ-ի եզրակացությամբ Ուկրաինան այդ օգնության կարիքն ունի», - ասել է Բարոզուն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բարոզուն նաեւ հայտնել է, որ հաջորդ ծրագրային  մեկ միլիարդ եվրո օգնությունը ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի միայն ԱՄՀ-ի որոշումից հետո: Խոսքը մինչեւ 2020 թ. Կիեւին միջոցներ տրամադրելու վերաբերյալ մարտի 5-ին Եվրոպական օգնության հաստատված փաթեթի մասին է: 

«1 միլիարդ եվրո գումարի վարկը Ուկրաինային կարող է տրամադրվել ԱՄՀ համապատասխան որոշումից հետո», - հայտարարել է Բարոզուն: