Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են Իրաքում եւ Սիրիայում պատերազմող բրիտանահպատակ ջիհադականների վերադարձի ժամանակավոր արգելք սահմանել:

Միաժամանակ ենթադրվում է, որ ահաբեկչական գործունեությանը մասնակցության համար կասկածվողներին բրիտանական քաղաքացիությունից չեն զրկի:

Բացի այդ, իշխանությունները կարող են սահմանային ծառայությանը հատուկ իրավասություններ շնորհել, որոնք թույլ կտան սահմանին առգրավել ծայրահեղականների անձնագրերը, ովքեր մտադիր են թռչել Իրաք կամ Սիրիա՝ իսլամական խմբավորումներին միանալու համար:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, օրերս Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացել էր մինչեւ «լուրջ» աստիճանի՝ կապված Իրաքում եւ Սիրիայում ջիհադականների ակտիվացման հետ: