Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան),Բեռնար Ֆասիեյի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) հետ: Այս մասին, ինչպես Սանկտ-Պետերբուրգից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը,տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումից հետո: Նրանք հանդիպել են Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում:

ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաեւ, որ հուլիսին ԼՂ հարցով միջնորդները կայցելեն տարածաշրջան եւ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին աշխտանքային այցով ժամանել է Սանկտ-Պետերբուրգ: