Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում հանքերից մեկում մեթանի պայթյուն է եղել: Արդյունքում զոհվել են 16 հանքափորներ, եւս 72 մարդ մնում են գետնի տակ: Փրկարարներին հաջողվել է փրկել 90 մարդու:

Մեթանի պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է հանքի մուտքի մետաղական կոնստրուկցիաներն ու Սան-Ֆերնանդես հանքային ընկերության վարչական շենքը:

Անտիոքիայի նահանգապետ Լուիս Ռամոսը կարծում է, որ երկու կիլոմետրանոց թունելում արգելափակված հանքափորների փրկության հույսը մեծ չէ եւ զոհերի թիվը կարող է աճել: