Պակիստանյան ծագումով ամերիկացի Ֆայսալ Շահզադին Նյու Յորքի կենտրոնում ահաբեկչության փորձի կապակցությամբ հարուցված քր.գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 կետով:

Մասնավորապես՝ նա մեղադրվում է «Զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման փորձի», «ազգային սահմաններից դուրս եկող ահաբեկչության իրականացման փորձի», եւ այլ հանցագործություններում:

Միայն երկու կետերով նրան ցմահ բանտարկություն է սպառնում:

Ձերբակալությունից հետո Ֆայսալ Շահզադը խոստովանել է, որ պատրաստություն է անցել գրոհայինների ճամբարներից մեկում, Պակիստանում: Գործի շրջանակներում ձերբակալվել էին եւս 10 հոգի, որոնցից մեկը հայտարարել էր, թե կապված է թալիբների հետ ու օգնել է Շահզադին պատրաստել ահաբեկչությունը Թայմս-Սքվերում:

ԱՄՆ 30-ամյա քաղաքացին ձերբակալվել էր մայիսի 3-ին՝ Քենեդիի օդանավակայանում, մայիսի 1-ին ահաբեկչության փորձի մեղադրանքով: