Թուրքիայի Քոջայելի քաղաքում զբոսնող երիտասարդ աղջիկը հեռախոսով SMS հաղորդագրություն է գրել իր սիրած տղային, սակայն սխալմամբ եղբորն է ուղարկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ աղջիկը հասկանալով, որ հաղորդագրությունը սխալ հասցեով է ուղարկել, իրեն փողոցով անցնող մեքենաներից մեկի տակ է նետել։ Վնասվածքներ ստացած աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է գրված եղել SMS հաղորդագրության մեջ:


























