Թաթարստանում Աբրիսկինո գյուղի բնակչուհին, տեղեկանալով 3-րդ թոռան ծծնվելու մասին, այրել է տունը, գրում է շրջանային «Դրուժբա» թերթը:
Տարեց կինը եւ նորածին երեխայի հայրը արտակարգ պատահարից մեկ օր առաջ նշել էին ուրախալի իրադարձությունը: Առավոտյան թոշակառու կինը դեռեւս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տան վրա բենզին է լցրել ու հրդեհել այն:
Կրակը լուրջ վնաս է հասցրել տան ներքին հատվածին: Տատիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























