ՀՀ Կենտրոնական բանկը իր հունիսի 16-ի որոշմամբ հաստատել եւ գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ եւ «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:

Միացման արդյունքում «Ամերիաբանկը» կպահպանի իր գործունեությունը նաեւ որպես «Կասկադ Բանկի» իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար: