Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել Ղազախստանի քաղաքացի, 1961 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 20-ից Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Արայիկ Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ գլխավոր դատախազություն: