Մեծ Բրիտանիայի բնակիչները խաղադրույքներ են կատարում սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրաքվերի արդյունքների վրա՝ կապված Շոտլանդիայի անկախացման հետ:
Խաղադրույքների ընդհանուր գումարը գերազանցել է ռեկորդային 3.3 մլն դոլար ցուցանիշը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մինչեւ քվեարկությունը դեռ ավելի քան երկու շաբաթ: Նույնիսկ բուքմեյքերները չեն սպասել նման ակտիվութուն:
Խաղադրույքների մոտ 80 տոկոսն արվում է նրա համար, որ հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան ի վերջո անկախություն ձեռք կբերի: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի բնակիչը, ում անունը չի հայտնվում, հակառակ արդյունքի վրա 1.3 մլն դոլարի խաղադրույք է կատարել: Հաղթանակի դեպքում նա 1.6 մլն դոլար կստանա:
Շոտլանդիայի բնակիչները մեծ մասն այժմ հանդես է գալիս նրա օգտին, որ Մեծ Բրիտանիայի այդ հատվածը մնա թագավորության կազմում:





























