ՀՀԿ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդհանրապես չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկվել են արտաքին քաղաքականության վերաբերյալ կարևորագույն հարցեր, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նաեւ սահմանադրական բարեփոխումների խնդիրը»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ նախագահի մասնակցությամբ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քաղաքական մեծամասնության ծրագրերին, կառավարության եւ խորհրդարանի աշխատանքներին: