Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կայքում հրապարակվել է Միսնկի հանդիպման արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը, որի համաձայն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերն հատուկ կարգավիճակ են ստանում եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավունք:

«Իշխանության ապակենտրոնացում իրականացնել, այդ թվում նաեւ Ուկրաինայի «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգի մասին» օրենքի(Հատուկ կարգավիճակի մասին օրենք)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մինսկում Ուկրաինայի, ԴԺՀ, ԼԺՀ, ԵԱՀԿ եւ Ռուսաստանի ներկայացուցիչների կոնտակտային խմբի բանակցությունների ընթացքում կնքվել էր արձանագրություն, որի համաձայն Ուկրաինայում սեպտեմբերի 5-ին հրադադարի ռեժիմ էր սահմանվել: