Հատուկ կարգավիճակի մասին օրենքը չի նշանակում հրաժարվել ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետությունների անկախությունից: Այդ մասին հայտարարել է  ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին:

«Հատուկ կարգավիճակի մասին օրենքը չի նշանակում հրաժարվել ԼԺՀ եւ ԴԺՀ անկախությունից: Սակայն մենք հասկանում ենք, որ խաղաղության ու անվտանգության, տնտեսական ու սոցիալական կապերի վերականգման համար մենք կարող ենք եւ պետք է զիջումների գնանք, իսկ այնտեղ, որտեղ հարկավոր է, առավելագույնս մերձենանք ուկրաինացի հասարակության հետ»,- պատմել է Պլոտնիցիկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ԼԺՀ եւ ԴԺՀ հատուկ կարգավիճակի մասին օրենքը կհաստատի Կիեւի՝ կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու կուրսը:

«Մենք չենք մերժում երկխոսությունը, սակայն այն պետք է իրավահավասար լինի եւ բովանդակալից»,- ընդգծել է Պլոտնիցկին:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հրապարակվել է Միսնկի հանդիպման արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը, որի համաձայն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերն հատուկ կարգավիճակ են ստանում եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավունք: