Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ 9-րդ զանգվածի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 67-ամյա Լ. Թ.-ի դին: