Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին, սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103», «Օպել» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի 8-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: