Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի մոտակայքում տեղի ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարարն ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լադա» մակնիշի 32 OS 681 համարանիշի (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:





























