Չիանստանն ու Արգենտինան անցում են կատարել այնպիսի միջոցառումների գործնական կիրառությանը, որոնք թույլ կտան փոխադարձ առեւտրում էականորեն նվազեցնել դոլարային հաշվարկների մասնաբաժինը եւ ապրանքաշրջանառությունն իրականացնել յուանով:

Արգենտինայի կենտրոնական բանկը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը արժութային սվոպ են թողարկում, որը թույլ է տալիս ԿԲ-ների մակարդակով հարթեցնել ազգային արժույթների ուղղակի փոխանակումը՝ շրջանցելով համաշխարհային շուկայում դոլարի փոխարկումից, հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը:

Այս քայլն չինական ապրանքների արգենտինացի ներկրողներին թույլ կտա վճարումներն իրականացնել յուանով՝ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ից չինական արժույթը ստանալով:

Չինաստանի եւ Արգենտինայի իշխանությունների ձեռքբերված պայմանավորվածությամբ, արժութային սվոպի ընդհանուր ծավալը համարժեք է 11 մլրդ դոլարին: