Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր՝ սեպտեմբերի 8-ին, եռօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն՝ մասնակցելու «Պարտապանի եւ նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում եւ միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովին:

Միջոցառումը կանցկացվի քաղաք Վլադիկավկազում՝ սեպտեմբերի 9–11-ը, այն հաջորդում է Սանկտ-Պետերբուրգի, Կազանի, Վորոնեժի եւ Եկատերինբուրգի համաժողովներին, որոնք առանձնացել են իրենց արդյունավետությամբ: