ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրը մի քանի պատգամավորներ չդիմացան աշխատանքային օրվա գերբեռնվածությանը: Նիստերի մեկնարկից ընդամենը 50 րոպե անց դահլիճը լքեցին ՀՀԿ-ական միանգամից երեք պատգամավորներ` Նահապետ Գեւորգյանը (Նավո), Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի խոսքերին, որ ՀՀԿ խմբակցության անդամների համար նիստերի դահլիճից բացակայելը անթուլատրելի է եւ նման է խրամատը լքելուն, Աղաբաբանը ժպտաց: Իսկ երբ խնդրեցին համեմատել պատգամավորի դիրքը զինվորականի հետ, Աղաբաբյանը կոչ արեց, որ պատգամավորները  մամուլի համար թիրախ չդառնան, այլ միասին կուռ բազուկ կազմեն ոսոխի դեմ:

«Մինչեւ հիմա չհասկացա՞ք` ում պիտի կրակենք: Մինչեւ հիմա մտածում եք, որ ամեն ինչ մեր դեմ պիտի լինի: Միշտ թշնամու դեմ է պետք: Այդ գաղթը, այդ ամեն ինչը դրա հետ փոխկապակցված է: Պատերազմ է գնում, պատերազմ», - ասաց Աղաբաբյանը: