Աշոտ Գաբրելյանովը լքում է News Media հոլդինգի գործադիր տնօրենի եւ LifeNews-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, գրում է «Վեդոմոստին»: Գաբրելյանովը հաստատել է այս տեղեկությունը:
Իր հոր` Արամ Գաբրելյանովի հիմնադրած News Media ընկերությունը կառավարում է LifeNews կայքը, նույնանուն ալիքը, «Իզվեստիա» թերթը, Super կայքը, «ռուսսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանը, «Տվոյ դեն» թերթը, զբաղվում է նաեւ ծաղրանկարների թողարկմամբ: Աշոտ Գաբրելյանովը կարիերան սկսել է հոլդինգում` 10 տարի առաջ, որպես ստաժոր: Վերջին ժամանակներս այն իրականացնում էր LifeNews լրատվական ալիքի հեռարձակումը: 2015 թ. Արամ Գաբրելյանովի News Media-ն ծրագրում է թողարկել Super մալուխային հեռուստաալիքը:
Գաբրելյանովը թերթին պարզաբանել է, որ LifeNews-ից իր հեռանալը կապված է սեփական Babo նախագծով զբաղվելու հետ` հարթակ հեռուստաալիքների համար, որոնցով նրանց հասանելի է դառնում օգտվողների տեսագրությունը: Օգտվողները կարող են Babo-ում տեսագրություններ տեղադրել, որոնք անհրաժեշտ են մամուլին աշխատանքի համար: Նախագիծն այդպես է անվանվել իր նախատատի պատվին: Դա իր անձնական նախագիծն է, News Media –ն նրանում չի մասնակցում:





























