Եգիպտոսում սուննիների ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ շեյխ Ազհար Ահմադ Թայեբը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին անվանել է իսլամը եւ մահմեդականի կերպարը վարկաբեկողներ: Շեյխի խոսքով, խմբավորման գաղափարախոսությունը որեւէ առնչություն չունի իսլամի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին էր «Իսլամական պետության» գրոհայիններին անվանել իսլամի գլխավոր թշնամիներ: