Սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով մահանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:  NEWS.am-ի տեղեկություններով, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնել: Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, կան ձերբակալվածներ: 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: