Բրիտանական «Orogen Gold«-ը նոր արդյունքներ է ստացել Հայաստանի Մուծք գյուղում ոսկու հանքի վերաբերյալ՝ Նախիջեւանի սահմանի մոտ: Առանձին դեպքերում ոսկու պարունակությունն առանձին թվանշաններում մինչեւ 3,11 գ/տ էր, մյուս դեպքերում ՝ 1,25 գ/տ սահմաններում: Այս մասին նշվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես նշել է ընկերության փոխտնօրեն Էդ Սլոուին, արդյունքները ցույց են տալիս, որ ոսկի պարունակող հանքանյութը կարող է ավելի լայն տարածքների վրա գտնվել, քան նախկինում ենթադրվում էր: Հուսադրում է այն, որ հյուսիսում ոսկու պարունակությունն ավելանում է: «Հետագա դրական արդյունքների հույս ունենք մոտակա շաբաթների ընթացքում»,- հավելել է Սլոուին:
3000 մ նախնական հորատման ծրագրից 1700-ն արդեն անցել են:
Բրիտանական «Orogen Gold PLC» ընկերության բաժնետոմսերը գտնվում են Լոնդոնի ֆոնդային բորսայի զարգացող ընկերությունների(AIM) սեկտորում:




























