Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կառավարությունները ջանքեր են գործադրում, որպեսզի մինչեւ տարեվերջ, հնգամյա ընդմիջումից հետո, վերսկսեն երկու երկրների պաշտպանական եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անվտանգության հարցով երկխոսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Կիոդոն»:
Եթե այդ ծրագրերը հաջողվի կյանքի կոչել, դա 2009-ից ի վեր երկու երկրների գերատեսչությունների առաջին հանդիպումը կդառնա:
Հնգամյա ընդմիջումը պայմանավորված էր երկկողմ հարաբերությունների սառեցմամբ: Առավել սուր պահերից էր 2012թ. օգոստոսի նախընտրական քարոզարշավի ընթացքում Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մեն Բաքի այցը Տոկտո կղզիներ, որոնք Ճապոնիան համարում է իր տարածքը:
2013թ. Հարավային Կորեայի վրդովմունքն էր հարուցել Օսակա քաղաքի քաղաքապետ Տորու Հաշիմոտոյի սկանդալային հայտարարությունը, որը արդարացնում էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ճապոնիայի կողմից գրավված երկրներում հարկադիր մարմնավաճառության, այսպես կոչված՝ «մխիթարության համար նախատեսված կանանց համակարգը:
Վերջին ամիսներին երկրների հարաբերությունների ջերմացման նշաններ են նկատվում:





























