Միխայիլ Խոդորովսկու եւ Պլատոն Լեբեդեւի փաստաբանները դիմել են ԵԽ նախարարների կոմիտե՝ խնդրելով Ռուսաստանից բացատրություն պահանջել ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով:
Փաստաբանները հիշեցնում են, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշել էին բազմաթիվ խախտումներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դրանցից մեկը, ըստ Խոդորովսկու եւ Լեբեդեւի մամուլի կենտրոնի, հայտատուներից 17,4 մլրդ ռուբլի գանձելն էր՝ ՅՈՒԿՕՍ-ի պարտամուրհակներով վճարված հարկերի հետ կապված:
ՄԻԵԴ-ում որոշել էին, որ ընկերության կողմից հարկերը չվճարելու համար այդ ընկերության ղեկավարներին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելն անօրինական էր:
2014-ի հունվարին ՌԴ Գերագույն դատարանը վերանայել էր որոշումը՝քաղաքացիական հայցի բավարարման մասը թողնելով անփոփոխ:
Հաղորդագրությունում նշվում է, որ հասցված վնասի դիմաց պահանջած հսկայական փոխհատուցման պատճառով Խոդորովսկին չի կարողանում գալ Ռուսաստան, իսկ Լեբեդեւը՝ արտասահմանյան անձնագիր ստանալ:
Խոդորովսկին այժմ բնակվում է Շվեյցարիայում:





























