Ռուսամետ ակտիվիստները մնացած 863 գերեվարված ուկրաինացի զինծառայողներին կհանձնեն ընթացիկ շաբաթվա վերջին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ինքնահռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետության» հաղորդագրությանը:
«Մարիպոլ այցի ընթացքում Պորոշեն հայտարարել էր 1200 ուկրաինացի գերիների ազատման մասին: Շաբաթվա վերջում 863 ուկրաինացի զինծառայողներ կփոխանցվեն Ուկրաինային՝ գերների փոխանակման մասին պայմանագրի շրջանակներում: Աշխարհազորայինների կողմից հաղորդվում է 311 գերիների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը ճշգրտել էր 1200 ուկրաինացի ռազմագերիների ազատագրման հայտարարությունը՝ նշելով, որ ընդամենը 20 մարդ է ազատվել:





























